«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը շատ կարևոր էր «կարմիր սատանաների» երկրպագուների համար։
«Մեզ բոլորիս համար դա ընդամենը երեք միավոր է: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, բայց այս հաղթանակը շատ բան է նշանակում մեր երկրպագուների համար: Նրանք գիտեն, որ մեր թիմը պետք է հաղթի նման հանդիպումներում։ Այսպիսով, ես հասկանում եմ, թե ինչու են նրանք երջանիկ»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայացել է նախօրեին՝ դեկտեմբերի 15-ին և ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ «Մանչեսթեր Սիթին» 16 խաղից հետո վաստակել է 27 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 12-րդ տեղում է։