Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։
Փարիզցիների կազմում աչքի ընկան Ուսման Դեմբելեն, Վիտինյան և Գոնսալու Ռամուշը։ Հյուրերից միակ գոլը հեղինակեց ԺորԺ Միկաուտաձեն։
Այս խաղից հետո փարիզյան գրանդը միավորների քանակը հասցրեց 37-ի՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ «Լիոնը» 5-րդն է 25 միավորով։
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը