«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո (1:2) կիսվել է թիմում տիրող իրավիճակի մասին իր մտքերով։
«Ես պետք է լուծում գտնեմ, բայց առայժմ չեմ կարողանում, դա այդպես է։ Ես բավականաչափ լավ չեմ: Ես եմ գլխավոր մարզիչը, ես պետք է ելք գտնեմ այս իրավիճակից, բայց դեռ չի ստացվում։ Դա այն է, ինչ կա: Ի՞նչ կարող եմ անել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Մանչեսթեր Սիթին» 16 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 12-րդն է, սակայն թիմերի միջև կա ընդամենը 5 միավորի տարբերություն։
«Քաղաքայինները» պարտվեցին տնային դերբիում՝ գոլեր բաց թողնելով 88-րդ և 90-րդ րոպեներին։ Սա «Սիթիի» 8-րդ պարտությունն է վերջին 11 հանդիպումներում։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը