«Սևիլյայի» լեգենդ Խեսուս Նավասն իր վերջին տնային հանդիպումն է անցկացրել ներվիոնցիների կազմում։
Դա տեղի է ունեցել Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում, երբ «Սևիլյան» մրցում էր «Սելտայի» հետ: Այդ խաղում Նավասի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ (1:0):
🤍❤️#DespedidadeLeyenda pic.twitter.com/ZzCZ3xQq0h
— Sevilla Fútbol Club (@SevillaFC) December 14, 2024
«Սևիլյայի» երկրպագուներն ակումբի լեգենդի պատվին հատուկ պաստառ էին պատրաստել։ Խաղից հետո Նավասը չկարողացավ զսպել արցունքները՝ հրաժեշտ տալով հարազատ մարզադաշտին։
🔴⚪️ Emotional content by @SevillaFC as Jesús Navas says goodbye after playing his last home game ahead of retirement.
Legend of the club. 🥺👏🏻 pic.twitter.com/Mz3TZcvyi8
— Fabrizio Romano (@FabrizioRomano) December 14, 2024
39-ամյա կիսապաշտպանը կավարտի իր ֆուտբոլային կարիերան տարվա վերջին, բայց այլևս չի խաղա հարազատ մարզադաշտում։ Տարին «Սևիլյան» կփակի դեկտեմբերի 22-ին Մադրիդում՝ «Ռեալի» դեմ արտագնա խաղով։
Իսպանացին ամռանը «Սևիլյայի» հետ ստորագրել էր ցմահ պայմանագիր։ Կարիերան ավարտելուց հետո նա կզբաղեցնի ակումբի վարչական պաշտոններից մեկը։