Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանավոր համաձայնության է եկել «Սերո Պորտենյոյից» 17-ամյա պարագվայցի ձախ պաշտպան Դիեգո Լեոնին ձեռք բերելու շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողի տրանսֆերի նախնական արժեքը կկազմի 3,8 միլիոն եվրո գումարած 1 միլիոն եվրո՝ որպես լրացուցիչ ներդրում և ավելի քան 3,3 միլիոն եվրո՝ կախված խաղացողի կամ թիմի հետագա ձեռքբերումներից: Նշվում է, որ Դիեգո Լեոն անգլիական ակումբ կժամանի 2025 թվականի հուլիսին։
17-ամյա Դիեգո Լեոն «Սերո Պորտենոյի» սան է։ Այս մրցաշրջանում պաշտպանը պարագվայական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 1642 րոպե։ Transfermarkt ինտերնետային պորտալը Լեոնի շուկայական արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո: