«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, ուրուգվայցուն ցանկանում է իր շարքերում տեսնել «Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինները» լրջորեն հետաքրքրված են «կապտանռնագույնների» կենտրոնական պաշտպանի ծառայություններով: Ենթադրվում է, որ մանչեսթերցիները պատրաստ են ուրուգվայցու համար վճարել առնվազն 70 միլիոն եվրո։
Նշենք, որ 25-ամյա պաշտպանը շարքից դուրս մնաց մինչև դեկտեմբեր՝ Կոպա Ամերիկայում Ուրուգվայի հավաքականի կազմում ազդրի հետ կապված խնդրի պատճառով: Ուրուգվայցին ընթացիկ մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել «Բարսելոնայի» կազմում։