Եվրոպա լիգայի 2024/2025թթ․ խաղարկության լիգայի փուլում կայացան 6-րդ տուրի վերջին հանդիպումները։
«Լացիոն» սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտության մատնեց Ամստերդամի «Այքասին»։ Հռոմեացիների կազմում գոլերով աչքի ընկան Լում Չունան, Ֆիսայո Դելե-Բաշիրուն և Պեդրո Ռոդրիգեսը։ Տանտերերի միակ գոլը հեղինակեց Բերտրան Տրաորեն։
«Տոտենհեմը» հյուրընկալվելիս Գլազգոյում ոչ-ոքի խաղաց «Ռեյջերսի» հետ։ Շոտլանդական ակումբի կազմում հաշիվը բացեց Համզա Իգմանը, որին «խթաններից» պատասխնեց Դեյան Կուլուշևսկին՝ 1։1։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
«Բուդյո/Գլիմտ» — «Բեշիկթաշ» — 2։1
«Էլֆսբորգ» — «Քարաբաղ» — 1։0
«Պորտու» — «Միդտյուլանդ» — 2։0
«Լիոն» — «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» — 3։2
«Մաքաբի Թել Ավիվ» — ՌՖՇ — 2։1
«Ռեալ Սոսիեդադ» — «Դինամո Կիև» — 3։0
«Սլավիա Պրահա» — «Անդերլեխտ» — 1։2
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․