Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կիրակի կայացած «Տոտենհեմի» հետ խաղում դուրս եկավ Puma-ի նոր՝ «Future 8» խաղակոշիկներով։
Սակայն հանդիպման առաջին 10 րոպեների ընթացքում նա երկու անգամ սայթաքեց, ինչը հանգեցրեց իր թիմի դարպասին բերած երկու գոլի։
Սակայն «ազնվականների» համար այս իրավիճակը կործանարար չդարձավ․ «Չելսին» հաղթեց մրցակցին 4:3 հաշվով։ Բայց գերմանական ընկերության՝ Puma-ի ներկայացուցիչները, հավանաբար, տհաճ զգացողություններ ունեցան։
Մասնավորապես այն բանից հետո, երբ Կուկուրելյան ցույց տվեց, որ փոխում է խաղակոշիկները խաղադաշտում և հետո սոցիալական ցանցում տեղադրելով սայթաքուն կոշիկներն աղբամանի մեջ նկարած՝ «Ներեցե՛ք, կապույտներ» մակագրությամբ։
Puma-ի համար այս դիպվածը լուրջ հարված էր։ Հատկապես, երբ Կուկուրելյան Instagram-ում տեղադրեց աղմուկ առաջացրած նկարը։ Չնայած լուսանկարը հետագայում ջնջվեց, այն արդեն հասցրել էր տարածվել սոցիալական ցանցերում։
Սա առաջին դեպքը չէր, երբ Կուկուրելյան խնդիրներ ունեցավ Puma-ի կոշիկների հետ։ 2022 թվականին «Բորնմութի» հետ հանդիպման ժամանակ նրա կոշիկներից մեկը (Puma Ultra Ultimate) պատռվեց։ Այդ ժամանակ նրան ստիպված էին նոր կոշիկ բերել հանդերձարանից։
2024 թվականը Puma-ի համար արդեն լարված էր ֆինանսական առումով։ Ընկերության եկամուտը տարվա առաջին կեսին նվազել էր 2,1%-ով, իսկ զուտ շահույթը՝ 25%-ով։ Չնայած երրորդ եռամսյակում վաճառքների աճին (5%), ցուցանիշները չեն բավարարել ակնկալիքները։ Հենց այդ ֆոնին հանդիպման նման դեպքերն էլ ավելի մեծացնում են ընկերության մարտահրավերները։
Հաջորդ քայլերը
2025 թվականին Puma-ն նախատեսում է շեշտը դնել իր Speedcat մոդելի վերաթողարկման վրա։ Այս մոդելը ոգեշնչված է «Ֆորմուլա 1»-ից և առաջին անգամ թողարկվել էր 1999 թվականին։ Ընկերությունը նպատակ ունի հաջորդ տարի վաճառել 4-ից 6 միլիոն զույգ Speedcat կոշիկներ՝ շտկելով ֆինանսական դիրքերը։