«Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը նշել է, որ ապագայում կցանկանար խաղալ Իսպանիայի առաջնությունում։
«Այո, ինչու ոչ: Դա մի երկիր է, որը ես շատ եմ սիրում և մի քանի անգամ այցելել եմ, առաջին հերթին լեզվի և մշակույթի պատճառով այն շատ նման է Արգենտինային: Կասկած չկա, որ կցանկանայի մի օր խաղալ Իսպանիայում։ Բայց այսօր ես ինձ շատ հարմարավետ եմ զգում «Լիվերպուլում»»,- Մակ Ալիստերի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսպաշտպանը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։