Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերհիշել է ՊՍԺ-ի կազմում իր ելույթները «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Մեսսին ամեն ինչ կարողանում է անել խաղադաշտում ամենաբարձր մակարդակով։ Ես հաճախ էի մոտենում նրան և խորհուրդներ հացնում: Անընդհատ Լեոյին հարցնում էի ինչպե՞ս ես դա անում, իսկ սա ինչպե՞ս ես կարողանում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում է CLIQUE-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։