Ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտի 12-րդ պարտիան, որում գործող չեմպիոն չինացի Դին Լիրենը հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուի նկատմամբ:
11-րդ խաղում կրած ծանր պարտությունից հետո Դինը այսօր կարողացել է հավասարեցնել ընդհանուր հաշիվը՝ 6:6: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:
Դոմարաջուի և Լիրենի միջև խաղը 138 տարվա մեջ առաջինն է, որին մասնակցում են ասիացի երկու շախմատիստներ:
Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 15-ը Սինգապուրում անցկացվում է աշխարհի չեմպիոնի կոչման պարտիան: Շախմատիտսները կանցկացնեն 14 պարտիա, ոչ-ոքիի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: