Պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Նանին 38 տարեկանում որոշել է ավարտել կարիերան։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
Նանին ամռանն է միացել պորտուգալական «Էշտրելա Ամադորա» ակումբին, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Վերջին հինգ հանդիպումներից Լուիշը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել։
«Եկել է հրաժեշտի ժամանակը, ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս»,- գրել է Նանին։
«Դա անհավանական ճանապարհորդություն էր, և ես ուզում էի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով օգնել և աջակցել է ինձ կարիերայի վերելքների և վայրէջքների ընթացքում, որը տևել է ավելի քան 20 տարի և ինձ շատ անմոռանալի հիշողություններ է տվել: Ժամանակն է շրջել նոր էջը և կենտրոնանալ նոր նպատակների և երազանքների վրա: Կհանդիպենք շուտով»։