Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:
Եվրոպայի գործող չեմպիոն, կանանց 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել միայն մեկ մոտեցում՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Ալեքսանդրան փորձեց բարձրացնել 90, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 91 կգ կշռող ծանրաձողերը, սակայն չկարողացավ հաջողության հասնել:
Այսպիսով, պոկում վարժությունից հետո Գրիգորյանը 85 կգ արդյունքով 12-րդ տեղում է: