Դեն Էշուորթն այլևս չի հանդիսանում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրենը։ Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է փոխադարձ համաձայնությամբ ֆունկցիոներից բաժանվելու մասին։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դենին ակումբի այս անցումային շրջանում կատարած աշխատանքի և աջակցության համար:
Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում ապագայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: Դեն Էշուորթն աշխատել է որպես «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրեն ընդամենը հինգ ամիս։
Ներկա պահին ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է։