Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը վերջին հանդիպումներում։
«Վերջին ժամանակներում նրանք այնքան սարսափելի են, որ նույնիսկ գրեթե խղճում եմ նրանց», — գրել է Մորգանը X սոցիալական ցանցի իր անձնական էջում։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:3 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ անընդմեջ պարտությունն է նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ղեկավարությամբ։ Նախկինում թիմը պարտվել էր «Արսենալին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» 15 խաղում վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։