Մանուել Պելեգրինին կարծում է, որ «Բետիսը» պետք է հաղթեր «Բարսելոնային»: Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում Սևիլիայի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց կատալոնական ակումբի հետ (2-2):
«Կարծում եմ, որ այսօր երկու միավոր կորցրինք։ Մենք ավելի լավ արդյունքի էինք արժանի։
Մենք շատ լավհանդիպում անցկացրինք, իսկ մրցակիցը գործնականում չհասավ մեր տուգանային հրապարակ։
Ես շատ գոհ եմ թիմի խաղից, բայց ոչ արդյունքից»,- մեջբերում է «Բետիսի» գլխավոր մարզիչին AS-ը։