Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդես է եկել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի օգտին։
«Կարծում եմ՝ այս ձևաչափը շատ ավելի լավ է բոլորի համար։ Դուք տեսնում եք բոլոր թիմերի արդյունքները՝ ավելի շատ մրցակցություն, ավելի շատ անակնկալներ, ավելի շատ ներգրավվածություն:
Եվ ավելի շատ ակումբներ երազում են խաղալ Եվրոպայում:
Վերջապես, այն, ինչ բոլորը մոռանում են, ավելի շատ են համերաշխության վճարումները, այդ թվում՝ այն թիմերի համար, որոնք նույնիսկ չեն մասնակցում մրցաշարին»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն։