El Gol Digital պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը որոշել է հաջորդ ամառ հեռանալ «արքայական» ակումբից։
Նշվում է, որ Վինիսիուսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական երկու թոփ ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։
Միաժամանակ նշվում է, որ «Ռեալը» չի պատրաստվում խաղացողին բաց թողնել։ Մադրիդյան ակումբը նոր պայմանագրի առաջարկ է պատրաստում 24-ամյա բրազիլացու համար՝ հուսալով, որ այն կստորագրվի։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։