Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի ու ավելի շատ են սկսում կասկածել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի նվիրվածությանը: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի խաղացողները ֆուտբոլիստները տեսնում են, թե ինչպես է ֆրանսիացի հարձակվողը ցուցադրում իր տաղանդը յուրաքանչյուր մարզման ժամանակ, սակայն նշում են, որ նրա «բոցը մարում է հանդիպումներում»: Մբապեի թիմակիցները դժգոհում են նաև, որ նա չի փորձում անհրաժեշտության դեպքում օգնել թիմին պաշտպանվելիս։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։