ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը խոսել է փարիզյան ակումբում դարպասապահներ Մատվեյ Սաֆոնովի և Ջանլուիջի Դոնարումայի մրցակցության մասին։
«Լուիս Էնրիկեի համար Սաֆոնովի ընտրությունը որպես դարպասապահ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղում (1:0) սարսափելի էր, բայց Սաֆոնովին ինքն իրեն դրսևորելու հնարավորություն է տալիս։ Խնդիրն այն է, որ Սաֆոնովն արել է ճիշտ նույն հիմարությունը, ինչ Դոնարուման։ Դարպասապահի դիրքում խնդիրը լուծվե՞լ է։ Ընդհակառակը։ Երբ ղեկավարությունն ու մարզիչը մրցաշրջանի սկզբում ասացին, որ մրցակցություն է լինելու Սաֆոնովի և Դոննարումայի միջև, նրանք մեզ չխաբեցին»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 25-ամյա Սաֆոնովը ՊՍԺ է տեղափոխվել այս ամառ «Կրասնոդարից»։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: