Հարավաֆրիկյան «Օրլանդո Փիրաթս» ակումբի վինգեր Ռելեբոհիլ Մոֆոկենգը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» դիտակետում։
Այդ մասին հայտնում է իսպանական Sport-ը։
20-ամյա վինգերի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 800 հազար եվրո։
Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրած 22 հանդիպմանը դարձել է 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։