Այս շաբաթ Իսպանիայում տեղի են ունենում գավաթային հանդիպումներ։ Դրանցից մեկում «Ժիրոնան» հյուրընկալվեց «Լոգրոնեսին»՝ Իսպանիայի չորրորդ դիվիզիոնի թիմին: Այս հանդիպմանը զարմանալի պատմություն է տեղի ունեցել։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով, և հանդիպումն անցավ լրացուցիչ ժամանակի: «Լոգրոնեսի» դարպասապահ Էրիս Ռոյոն լուրջ վնասվածք ստացավ, և նրան փոխարինեց 19-ամյա եզրային պաշտպան Փոլ Արնաուն, ով իսկական հրաշք գործեց։
Ավելացված ժամանակի մնացած 15 րոպեների ընթացքում Արնաուն ոչ մի գոլ բաց չթողեց՝ կատարելով մեկ կարևոր սեյվ։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում նա հետ մղեց «Ժիրոնայի» երկրորդ հարվածը, որը թույլ տվեց իր թիմին հաղթել 4-3 հաշվով ու սենսացիոն կերպով մրցակցին դուրս թողնել Իսպանիայի գավաթի խաղարկությունից։
Փոլ Արնաուն դարպասապահ Ֆրանչեսկ Արնաուի որդին է, ով հանդես է եկել «Բարսելոնայում», «Մալագայում» և Իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Փոլ Արնաուն «Լոգրոնես» է տեղափոխվել անցյալ ամառ: Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում նա արդեն հերոսացել է՝ հաղթական գոլը խփելով «Էյբարի» դարպասը։