Երեկ «Բարսելոնան» արտագնա խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Մալյորկային», իսկ 17-ամյա հրաշամանուկ Լամին Յամալը կրկին շատ նրբագեղ փոխանցում կատարեց ոտքի արտաքին կողմով։ Ահա նրա հաջողության գաղտնիքը։
Սա Յամալի երրորդ նմանատիպ փոխանցումն է այս մրցաշրջանում։ Երբ խաղից հետո նրան հարցրին այս մասին, ֆուտբոլիստը պատասխանեց, որ պարզապես մտածում է գեյմփադի կոճակի մասին, ինչպես EA FC խաղում։
«Ոտքի արտաքին կողմով փոխանցո՞ւմ կատարել։ Պարզապես սեղմիր L2»,- ասել է Յամալը։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Յամալը, որը ստացել է «Golden Boy 2024» մրցանակը, արդեն հասցրել է խփել 6 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Տեսանյութ նրանց համար, ովքեր չհասկացան