Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակը 2։0 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
«Զինագործների» կազմում գոլեր հեղինակեցին թիմի պաշտպանները՝ Յուրենիեն Թիմբերը և Ուիլյամ Սալիբան։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան գրանդը վաստակած միավորների քանակը հասցրեց 28-ի և ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում։ «Կարմիր սատանաները» նահանջեցին 2 հորիզոնական ու այժմ 11-րդն են 19 միավորով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո