«Ալ-Ահլիի» 33-ամյա հարձակվող Ռիյադ Մահրեզը, որը նախկինում հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», մեկնաբանել է իր ներկայիս մարզավիճակը։
Նա նշել է, որ ճիշտ չէ իր ներկայիս ելույթները համեմատել անգլիական ակումբում խաղալու փորձի հետ՝ ընդգծելով թիմակիցների դերը։
«Ես Մեսսին չեմ, ես չեմ կարող վերցնել գնդակը և միայնակ վազել դրանով։ Եթե թիմը լավ է խաղում, ուրեմն ես լավ եմ խաղում»,- ասել է Մահրեզը Ասիայի Չեմպիոնների լիգայի «Էսթեղլալի» հետ խաղից հետո (2:2):
Հիշենենք, որ Մահրեզը «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 2018-ից 2023 թվականներին՝ անցկացնելով 236 հանդիպում, խփելով 78 գոլ և կատարելով 56 գոլային փոխանցում։