Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդեշը (19 տարեկան) և նրա սիրելին՝ Ջովաննա Բուսկասիոն (25 տարեկան) շուտով ծնողներ են դառնալու։ Այս մասին աղջիկը հայտնել է Instagram-ի իր էջում։ Ռոնալդինյոն դեռ չի մեկնաբանել այս լուրը։
Լեգենդար բրազիլացու որդին նույնպես ֆուտբոլիստ է ու առաջին քայլերն է անում ֆուտբոլում։
Սիրահարներն այժմ ապրում են Մանչեսթերում, ուր տեղափոխվել են Ժոաոյի՝ Բարսելոնայից Բարնլի տեղափոխվելուց հետո։ Մենդեշն այժմ հանդես է գալիս անգլիական ակումբի երիտասարդական թիմում։
Ինքը՝ 44-ամյա Ռոնալդինյոն, ևս չի մոռանում ֆուտբոլի մասին։ Բոլորովին վերջերս նա Կատարում մասնակցել է Էլ Կլասիկոյի լեգենդների հանդիպմանը և տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավել է Մադրիդի «Ռեալի» լեգենդների դարպասը:
Ռոնալդինյոն 2002 թվականի աշխարհի չեմպիոն է, 2006 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթող և 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։