Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:30-ին Երևանի «Ջունիոր Սպորտ» ստադիոնում տեղի կունենա ընկերական հանդիպում, վաղամեռիկ ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշտակին։
Միմյանց դեմ կմրցեն ֆուտբոլի Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հավաքականները։ Հայաստանի կազմում կխաղան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Արթուր Քոչարյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Ոսկանյանը և այլք։
Հյուրերի կազմում հանդիպմանը կմասնակցեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր Դմիտրի Ալենիչևը, Ռուսաստանի հավաքականի անվանի հարձակվող Եգոր Տիտովը, լեգենդար մարզիչ Օլեգ Ռոմանցևը և այլ հայտնի աստղեր։
Ռուսաստանի հավաքականի գործողությունները կղեկավարի Ռուսաստանի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը, իսկ մեր թիմի ղեկավարը կլինի անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Սամվել Ղասաբօղլյանը։
Մուտքն ազատ է։