Երեկ կայացած «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք վերջինն էր Արտակ Գրիգորյանի պրոֆեսիոնալ կարիերայում:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արձագանքել է Գրիգորյանի որոշմանը:
«Հայաստանի վեցակի չեմպիոն, գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, եվրագավաթներում բոլորից շատ հանդիպումներ (53) անցկացրած հայ ֆուտբոլիստ, Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած երրորդ ֆուտբոլիստ, 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստ, հինգերորդը պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղեր անցկացրած հայ ֆուտբոլիստների մեջ, 51 հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի կազմում, բայց ամենակարևորը՝ անսահման սեր և հարգանք անխտիր բոլոր երկրպագուների կողմից:
Շնորհակալություն ամեն ինչի համար, Արտա՛կ, շնորհակալություն իսկական մարտիկ և յուրահատուկ ֆուտբոլիստ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: