Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վաճառել հոլանդացի 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ Այս մասին հայտնում է CatalunyaRadio-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հոլանդացու հետ. մի քանի ամիս առաջ նրան աշխատանքային պայմանագիր է ուղարկել, սակայն դե Յոնգը այդպես էլ չի արձագանքել դրան։
Հիշեցնենք, որ կապտանռնագույնները կիսապաշտպանին ձեռք են բերել 2019 թվականին 85 միլիոն եվրոյի դիմաց հոլանդական «Այաքսից»: Այս մրցաշրջանում դե Յոնգը մասնակցել է 10 հանդիպման, սակայն արդյունավետ չի եղել։ Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: