Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ուգո Լարսոնի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Նշվում է, որ մադրիդցիները հետևում էին երիտասարդ շվեդ ֆուտբոլիստի ելույթներին դեռ այն ժամանակվանից, երբ նա «Մալմյոյում» էր:
Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքով՝ Լա լիգայի գրանդը դիտարկում է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու հնարավորությունը, իսկ «Այնտրախտը» կպահանջի առնվազն 50 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի տրանսֆերի հավակնորդների թվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և եվրոպական այլ թոփ ակումբներ։
Ընթացիկ մրցաշրջանում Ուգո Լարսոնը ֆրանկֆուրտյան թիմի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։