«Բարսելոնան» թոփ-5 լիգաներում ամենաարդյունավետ թիմն է այս պահի դրությամբ։ Կատալոնական թիմն այս մրցաշրջանում դեռ միակն է, որը հատել է 40 գոլի շեմը ներքին առաջնությունում։
Այս ցուցանիշով երկրորդ-երրորդ տեղը կիսում են «Բավարիան» և ՊՍԺ-ն։
«Բարսելոնա» — 43 գոլ
«Բավարիա» — 37
ՊՍԺ — 37
«Ատալանտա» — 34
«Ինտեր» — 31
«Այնտրախտ» — 31
«Ռեալ» — 30
«Մարսել» — 29
«Լացիո» — 29
«Տոտենհեմ» — 28
«Բայեր» — 28
«Ֆիորենտինա» — 27