«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում (4:0):
30-ամյա պորտուգալացին 34-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Մարկուս Ռեշֆորդին, իսկ 41-րդ րոպեին` Ջոշուա Զիրքզեին:
Ինչպես նշում է Squawka-ն, Ֆերնանդեշը Պրեմիեր լիգայում 46 գոլային փոխանցում է կատարել և այս ցուցանիշով մրցաշարի ռեկորդ է սահմանել պորտուգալացի ֆուտբոլիստների շրջանում։
Նախորդ ռեկորդը (45 փոխանցում) պատկանում էր «Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվային: