Նորվեգիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Բոդո-Գլիմտը» 5-2 հաշվով հաղթեց «Լիլեստրյոմին» ու դարձավ երկրի չեմպիոն։
Այսպիսով, թիմը չորրորդ անգամ դարձավ Նորվեգիայի չեմպիոն։
Նորվեգիայի ամենատիտղոսակիր թիմը «Ռուսենբուրգն» է, որը 26 անգամ դարձել է չեմպիոն։
«Բոդո-Գլիմտը» տիտղոսների քանակով 7-րդն է առաջնությում։ Բոլոր 4 տիտղոսները թիմը հաղթել է վերջին 5 մրցաշրջանների ընթացքում։