Անգլիացի ֆուտբոլային փորձագետ, «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է ԱՊԼ-ի 13-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որում մերսիսայդցիները կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիին», ինչպես նաև կիսվել է չեմպիոնական մրցավազքի համար այս խաղի կարևորության մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 1-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:
«Կարծում եմ՝ եթե «Սիթին» պարտվի «Լիվերպուլին», ապա նրանց տիտղոսի պաշտպանությունը կավարտվի Սուրբ Ծնունդից առաջ: 11 միավորի տարբերությունը չափազանց մեծ կլինի:
Այս մրցաշրջանում իրական հնարավորություններ ունեն նաև «Արսենալն» ու «Չելսին»: Սակայն «Սիթին» Սուրբ Ծննդյան ժամանակացույցին պետք է մոտենա՝ պատրաստ լինելով սկսել իր երկար հաղթական շարքերից մեկը: Նայելով նրանց ելույթներին՝ ոչ ոք չի կարող ենթադրել, որ նրանք չեն պարտվի Էնֆիլդ մեկնելուց հետո մնացած 25 հանդիպումից ավելին: Իր ներկայիս մարզավիճակում «Սիթին» կարող է պարտվել թողնել ևս հինգ կամ վեց անգամ: Սա գալիք խաղը դարձնում է մոնումենտալ խաղ այս տարվա տիտղոսների մրցավազքում: Սլոտը դա նույնպես հասկանում է: 11 միավորի և հինգ միավորի տարբերությունը հոգեբանորեն հսկայական է։
Գուցե միայն նոյեմբերն է, բայց հաջորդ երեք հանդիպումները կարող են սահմանել «Լիվերպուլի» մրցաշրջանը: Եթե նրանք «Սիթիի» դեմ առաջիկա խաղերում 9 հնարավորից վաստակեն 7-ը, իսկ հետո նաև «Նյուքասլ Յունայթեդի» և «Էվերթոնի» հետ դժվարին արտագնա խաերում, ապա նրանք կհայտնվեն ցնցող դիրքում:
«Լիվերպուլը» պետք է հարվածներ հասցնի իր մրցակիցներին և չխղճա նրանց, քանի որ նրանք գիտեն, որ վաղ թե ուշ, լինի դա օրեր անց, շաբաթներ կամ ամիսներ անց, «Սիթին» կրկին նույնն է լինելու: Եթե «Սիթին» հաղթի «Էնֆիլդում» և կրճատի տարբերությունը հինգ միավորի, բոլորը հետ կնայեն վերջին մի քանի շաբաթներին և կհարցնեն. «Ինչի՞ շուրջ էր այդ աղմուկը»,- Կարագերի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը: