«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից: Նա գոհ չէ թիմում ստացած խաղաժամանակից:
Այդուհանդերձ, «Յուվենտուսը» մտադիր չէ Դուգլաս Լուիսին վարձակալությամբ տալ այլ ակումբի: Հունվարին թուրինյան թիմը կբավարարվի միայն կիսապաշտպանի վաճառքով, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։
Բրազիլացու գործակալ Կիա Ջուրաբչիանն արդեն աշխատում է Լուիսի համար նոր ակումբ գտնելու ուղղությամբ:
26-ամյա կիսապաշտպանն այժմ ապաքինվում է վնասվածքից։ Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրած 9 խաղում Լուիսն արդյունավետ չի գործել։
Նշենք՝ «Յուվենտուսի» կանանց թիմում է հանդես գալիս Լուիսի ընկերուհին՝ Ալիշա Լեմանը: