«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը» և այնտեղ զարգացնել իր յուրահատուկ ու ճանաչելի նախագիծը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետին շրջապատողները կարծում են, որ իր երազանքն իրականացնելու համար Ալոնսոն հաջորդ ամառ կարող է հեռանալ լևերկուզենյան ակումբից։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Անցած մրցաշրջանի արդյունքներով իսպանացի մասնագետի գլխավորությամբ լևերկուզենյան ակումբը նվաճել է Գերմանիայի առաջնության ոսկե մեդալները։ Ալոնսոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը:
Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո «Բայերը» 23 միավորով երրորդ տեղում է։ Մադրիդի «Ռեալը» 13 խաղից հետո 30 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնությունում։