Բրազիլական «Բոտաֆոգոն» դարձավ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության վերջին մասնակիցը։
Ռիո դե Ժանեյրոյի թիմն ապահովեց իր մասնակցությունը՝ հաղթելով Լիբերտադորեսի գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում «Բոտաֆոգոն» 3:1 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մինեյրոյին»։
Այսպիսով, Աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցեն 32 ակումբներ.
12 եվրոպական թիմեր՝ («Չելսի», «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, «Ինտեր», «Բորուսիա Դորտմունդ», «Պորտու», «Ատլետիկո Մադրիդ», «Բենֆիկա», «Յուվենտուս», «Ռեդ Բուլ Զալցբուրգ»)
6 հարավամերիկյան թիմեր՝ («Պալմեյրաս», «Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Բոտաֆոգո», «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս»)
4 ԿՈՆԿԱԿԱՖ գոտու թիմեր՝ («Մոնտերեյ», «Սիեթլ Սաունդերս», «Լեոն», «Պաչուկա»)
4 ասիական թիմեր՝ («Ալ-Հիլալ», «Ուրավա Ռեդ», «Ալ-Այն», «Ուլսան»)
4 աֆրիկյան թիմեր՝ («Ալ Ահլի», «Վիդադ», «Սանդաունզ», «Թունիս»)
Մեկ ներկայացուցիչ Օվկիանիայից՝ «Օքլենդ Սիթի»
Մրցաշարի գավաթը
Վերջին մասնակիցը՝ «Ինտեր Մայամին», մասնակցության իրավունք է ստացել՝ որպես մրցաշարի կազմակերպչի ներկայացուցիչ։
2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ի 11 քաղաքներում՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը։