«Յուվենտուսը» մտադիր է հունվարին ձեռք բերել Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Սիլվայի տրանսֆերը։
«Բենֆիկայի» պաշտպանը թուրինյան թիմի առաջնահերթ տրանսֆերային նպատակն է ձմռանը։
Հնարավոր է, որ թուրինյան ակումբը փորձի վարձակալել Սիլվային, ինչպես դա եղավ Ֆրանցիսկո Կոնսեյսաոյի դեպքում։
Transfermarkt-ը Սիլվայի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: