Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է CaughtOffside-ը։
✅ «Ալ-Նասրը», «Ալ-Ահլին» և «Ալ-Կադիսիան» հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի նկատմամբ, հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
✅ Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է Գերմանիայից տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն: Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։ Լրագրողի տեղեկություններով՝ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը Ֆրիմպոնգին դիտարկում է որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինող, ով կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
✅ CaughtOffside․ «Տոտենհեմը» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Լյուտշարել Գերտրուդայի ծառայություններով՝ որպես Պեդրո Պորոյի փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Ռեալ»:
✅ «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը» պատրաստ են պայքարել Գաբրի Վեյգայի տրանսֆերի համար, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է Estadio Deportivo-ն:
✅ Իտալական «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը միացել է եգիտպոսցի հարձակվողի տրանսֆերային մրցավազքին։ «Ինտերը» ցանկանում է 2025 թվականի ամռանը պայմանագիր ստորագրել Սալահի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա տրանսֆերի համար աշխատավարձի բյուջեում տեղ ազատելու համար «Ինտերը» պատրաստ է բաժանվել Մարկո Արնաուտովիչից, Մեհդի Տարեմիից և Խոակին Կորեայից։
✅ Լևերկուզենի «Բայերի» առաջատար Ֆլորիան Վիրցը 2025 թվականի ամռանը կլինի թոփ ակումբների գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը: Այնուամենայնիվ, թվում է, թե նա կարող է մնալ Գերմանիայում: Ինչպես հայտնում է The Athletic-ը, Լևերկուզենի «Բայերը» իր տաղանդի տրանսֆերի համար կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո։ «Ռեալը» չափազանց բարձր է համարում այս գումարը և, հավանաբար, վճռական քայլեր չի ձեռնարկի կիսապաշտպանին ձեռք բերելու համար։ «Բավարիան», ընդհակառակը, հետաքրքրված է այս տրանսֆերով և հնարավոր է համաձայնի վճարել լևերկուզենցիների պահանջած գումարը տրանսֆերի համար։
✅ Տեսանելի ապագայում Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել։ Խոսքը երկու կիսապաշտպանների մասին է։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, անգլիական ակումբը պատրաստ է Օրելիեն Չուամենիի տրանսֆերի դիմաց առաջարկել Ռայան Գրավենբերխին և ևս 30 միլիոն եվրո:
✅ Արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Ըստ Football Transfers-ի՝ Լոնդոնի «Վեսթ Հեմը» կապ է հաստատել «Նապոլիի» հետ՝ 29-ամյա Սիմեոնեի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Շարքի նախորդ նյութերը․
➡️ Հանսի Ֆլիկի նոր տրանսֆերային նպատակը, Լևանդովսկին կարո՞ղ է փոխել ակումբը․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Ռեալի նախկին ֆուտբոլիստը՝ ԱՊԼ-ո՞ւմ, ՄՅՈւ-ն մեծ շոփինգ է նախատեսում․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Բարսայի ֆուտբոլիստները կտեղափոխվե՞ն ԱՊԼ, ՄՅՈՒ-ն կփորձի խառնել Ռեալի ծրագրերը․ Տրանսֆերային անցուդարձ