Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ։
«Շնորհավոր 125-ամյակդ Բարսելոնա»։ «Ռեալի» համար մեծ պատիվ է մեր պատմության ընթացքում մրցել այնպիսի մեծ մրցակցի հետ, ինչպիսին դու ես»,- ասված է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ։
Նշենք, որ 1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։