Գաղտնիք չէ, որ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի ներկայիս վիճակը հեռու է իդեալական լինելուց: Բայց «երազանքի թատրոնի» վերջին լուսանկարները մեղմ ասած մտահոգվելու տեղիք են տալիս։
Համացանցում լուսանկար է տարածվել, որը, ինչպես ասում են, արվել է «Օլդ Թրաֆորդի» տրիբունաներում: Նստատեղի տակ գոյացել է ջրափոս, որը լրացրել է անցուղու ողջ տարածությունը, և այս ջրափոսում եղել է սատկած առնետ։
«Մինչդեռ «Օլդ Թրաֆորդում» տոմսերն արժեն 66 ֆունտ սատկած առնետի և ջրափոսի կողքին նստելու համար»,- գրված է հրապարակմանը կից։
Meanwhile at Old Trafford, tickets cost £66 to sit next to a dead rat and a puddle. 🐀 pic.twitter.com/Fb29ikkpOF
— Football Tweet ⚽ (@Football__Tweet) November 29, 2024
Հիշեցնենք ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ղեկավարությունը՝ սըր Ջիմ Ռեթքլիֆի գլխավորությամբ, վճռական է տնային մարզադաշտի վերակառուցման, կամ նոր մարզադաշտի կառուցման հարցում։ Քննարկվում են «Օլդ Թրաֆորդի» վերանորոգման կամ նոր մարզադաշտ կառուցելու տարբերակները։