Վաղը՝ նոյեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» տանը կնդունի «Լաս Պալմասին»։
Խաղից առաջ կայացած ասուլիսում կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հաստատել է, որ թիմի հարձակվող Լամին Յամալն արդեն ապաքինվել է վնասվածքից և կկարողանա մասնակցել հանդիպմանը։
«Յամալը վերադարձել է և պատրաստ է խաղալ: Սակայն մենք դեռ չենք, որոշել՝ նա կսկսի հանդիպումը առաջին րոպեներից, թե ոչ»,- ասել է գերմանացի մասնագետը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Թիմերի միջև հանդիպումը կկայնա վաղը՝ նոյմեբերի 30-ին, ժամը 17։00-ին։