«Քրիստալ Փելասի» պաշտպան Գարի Քեհիլը, ով նախկինում հանդես էր գալիս «Չելսիի» կազմում, խոսել է ակումբը լքելու մասին, երբ այն գլխավորում էր Մաուրիսիո Սարին:
«Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ մենք [Անգլիայի հավաքական] հասանք կիսաեզրափակիչ, ուստի ես բաց թողեցի մրցաշրջանի սկիզբը, որը, կարծում եմ, որոշիչ գործոն էր: Սարին կենտրոնացել էր մարտավարության վրա և, երևի, շատ բան արել, և ես բաց թողեցի այդ ամենը:
Ես մի կողմ էի անցել: Անկեղծ ասած, մրցաշրջանի միջնամասում ոչ մի հարաբերություն Սարիի հետ չի եղել: Չեմ կարծում, որ նրանք երբևէ կլինեին: Նրան այդ ամենից հետո դժվար է հարգել : Բայց ես անչափ հարգում եմ ակումբին և ֆուտբոլիստներին», — մեջբերում է Քեհիլին Daily Mail-ը: