Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Ռոման» գերլարված խաղում ի վերջո չպարզեցին հաղթողին (2:2):
«Խթանների» կազմում գոլերով աչքի ընկան Հյուն-Մին Սոնը և Բրենան Ջոնսոնը։ «Ջալորոսիներից» պատասխանեցին Իվան Նդիկան և Մատս Հյումելսը՝ խփելով իր առաջին գոլը հռոմեական ակումբի կազմում։
«Տոտենհեմը» վաստակած 10 միավորով գտնվում է մրցաշարայի աղյուսակի 9-րդ հորիզոնականում։ «Ռոման» 21-րդն է 6 միավորով։
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․