Այս պահերին Կատարում ընթանում է «Ռեալի» և «Բարսելոնայի» լեգենդների Էլ Կլասիկոն (2:0 դեռևս ընթացող)։
Հանդիպման 16-րդ րոպեին «Բարսելոնայի» լեգենդները տուգանային հարվածի իրավունք ստացան, իսկ գնդակին մոտեցավ Ռոնալդինյոն։ 44-ամյա բրազիլացին հիանալի հարվածով գրավեց «սերուցքայինների» լեգենդների դարպասը՝ ոչ մի շանս չթողնելով Ֆրանցիսկո Բույոյին։
Նշենք, որ Ռոնալդինյոն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 207 հանդիպման՝ դառնալով 94 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ։