Fastex Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ մրցաշրջանի 18-րդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Փյունիկին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0: Խաղի միակ գոլը խփվեց 68-րդ րոպեին։ «Փյունիկի» պաշտպան Անտոն Բրատկովի սխալ փոխանցման պատճառով «Շիրակի» եզրային հարձակվող Դոնալդ Ալվին Կոդիան սառնասրտորեն գնդակն ուղարկեց հեռավոր անկյունը։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․