Կատալոնական «Բարսելոնայում» վնասվածքներով ֆուտբոլիստների վիճակը սկսում է բարելավվել։
Հայտնի է դարձել, որ Լամին Յամալը վերադարձել է «Բարսելոնայի» խմբային մարզումներին։ Վերադարձել է նաև Ֆերան Տորեսը։
Թիմի վերջին մարզմանը մասնակցել է նաև Ռոնալդ Արաուխոն, սակայն դեռ պատրաստ չէ վերադառնալ լիարժեք մարզումներին։
Հիշեցնենք՝ 17-ամյա Յամալը Golden Boy Awards-ի վարկածով 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։