Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ խաղադաշտ դուրս չի գա։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ենթադրվում է, որ 22-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանի վնասվածք: Սպասվում է, որ ֆուտբոլիստի ապաքինումը կտևի երկու-երեք շաբաթ:
Հիշեցնենք, որ Կամավինգան վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է ինը հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը և կատարել մեկ գոլային փոխանցում։