Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ «կապտանռանգույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անձամբ է հետաքրքրված է 29-ամյա գերմանացու ծառայություններով և ակումբի ղեկավարությանը խնդրել է հնարավորության դեպքում նրան ձեռքբերել։
✅ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին կարող է հեռանալ կատալոնական ակումբից և կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»:
✅ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Թուրինյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել հոլանդացու ներկայացուցիչների հետ, հայտնում է Corriere dello Sport-ը։
✅ Իսպանական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դիտարկում է Լա Լիգա վերադառնալու տարբերակը, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 28-ամյա վինգերը Իսպանիայի առաջնությունում երկու տարբերակ ունի. Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ Սոսյեդադը» և «Սևիլիան»:
✅ «ՌԲ Լայպցիգը» ցանկանում է թիմում պահել Չավի Սիմոնսին. 21-ամյա կիսապաշտպանն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում գերմանական ակումբում՝ ՊՍԺ-ից վարձավճարով։ Ինչպես հաղորդում է Bild-ը, գերմանական ակումբը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել Սիմոնսի լիարժեք տրանսֆերը: Բանակցությունները կարող են սկսվել հունվարին։
✅ Calciomercato․ «Արսենալը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգիի ծառայություններով։
✅ The Sun. «Չելսին» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գուեիի ծառայություններով։
✅ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է, որ ակումբը հաջորդ տարի ձեռք բերի ձախ պաշտպանի հետ: Գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ «Միլանի» ֆուտբոլիստ Թեո Էրնանդեսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիատկետում:
✅ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ է իր թիմի հարձակման գծից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իսպանացի մասնագետը ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել հունվարին։ Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը, Էնրիկեն ցանկանում է թիմում տեսնել Մարկուս Ռեշֆորդին «Մանչեսթեր Յունայթեդից»։ Մարկուս Ռեշֆորդը երկար ժամանակ եղել է ՊՍԺ-ի դիտակետում: Լիգա 1-ի ակումբի ներկայացուցիչներն ամռանը կապի մեջ են եղել Ռեշֆորդի ներկայացուցիչների հետ։
Շարքի նախորդ նյութերը․
➡️ Հանսի Ֆլիկի նոր տրանսֆերային նպատակը, Լևանդովսկին կարո՞ղ է փոխել ակումբը․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Ռեալի նախկին ֆուտբոլիստը՝ ԱՊԼ-ո՞ւմ, ՄՅՈւ-ն մեծ շոփինգ է նախատեսում․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Բարսայի ֆուտբոլիստները կտեղափոխվե՞ն ԱՊԼ, ՄՅՈՒ-ն կփորձի խառնել Ռեալի ծրագրերը․ Տրանսֆերային անցուդարձ