Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ ՊՍԺ-ի սպորտային խորհրդական Լուիս Կամպոսը հանդիպել է «Լանսի» և Ուզբեկստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։ Նշվում է, որ «Լանսը» ներկայում չի ցանկանում վաճառել Խուսանովին, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:
✅ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Սիթին» հունվարին առաջարկ կանի «Քրիսթալ Փելասին» կիսապաշտպան Ադամ Ուորթոնին ձեռք բերելու համար։ Transfermarkt-ի մասնագետները 20-ամյա Ուորթոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
✅ «Բարսելոնան» պատրաստվում հաջորդ ամառ Ռոբերտ Լևանդովսկուն այլընտրանք գտնել: Կատալոնական ակումբն ունի մի քանի թեկնածու։ Ըստ El Nacional-ի, կատալոնական ակումբը դիտարկում է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահիվիչի թեկնածությունը։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՊԼ-ում։ Ավելի վաղ A Bola-ն հայտնել էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն արդեն բանակցություններ է վարել «Սպորտինգի» հետ՝ թիմի լավագույն ռմբարկու Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերի շուրջ։ Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ ունի 60-70 միլիոն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման տարբերակ: Բացի «Բարսելոնայից», ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը կգլխավորի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, ինչպես նաև «Արսենալը», «Միլանը» և «Յուվենտուսը»։«Բարսելոնայի» ղեկավարությունն իր տեսադաշտում ունի ևս երկու տարբերակ։ Խոսքը «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդի և «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի մասին է։
✅ ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է Ֆրանսիայի առաջնությունը փոխել Իսպանիայի Լա Լիգայի հետ, հաղորդում է Todofichajes-ը։ Աղբուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Արքայական ակումբը պաշտպանական գծի հետ կապված խնդիրներ ունի և ուժեղացումներ է փնտրում։ Կիմպեմբեի թեկնածությունը համարվում է ակումբի առաջնահերթ տրանսֆերային նպատակներից մեկը։
✅ «Լիոնի» բելգիացի հարձակվող Մալիկ Ֆոֆանան կարող է տեղափոխվել ԱՊԼ: Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։ «Լիվերպուլը» հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով:
✅ Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ «Բայերը» չի ծրագրում բաժանվել նիգերիացուց մրցաշրջանի ընթացքում, ուստի անգլիական գրանդը, հավանաբար, պետք է սպասի մինչև ամառ: Ներկայումս վնասվածք ստացած Վիկտոր Բոնիֆեյսի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 45 միլիոն եվրո։
✅ «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մտածում է առաջիկայում ակումբային գրանցումը փոխելու մասին, հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Նեյմարը ցանկանում է վերադառնալ իսպանական Լա Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում։ Միաժամանակ հարձակվողը ծրագրում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», այլ ոչ թե վերադառնալ «Կամպ Նոու»։ Բրազիլացին ցանկանում է նույն թիմում հանդես գալ Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապեի հետ, որոնց հետ այժմ լավ հարաբերություններ ունի:
✅ Լիսաբոնի «Սպորտինգի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաուն հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում: Մյունխենյան գրանդի սկաուտները հետևել են 24-ամյա ֆուտբոլիստի ելույթին Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում, հայտնում է O jogo-ն։ Պորտուգալացին «Սպորտինգ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2023 թվականի ամռանը 7 միլիոն եվրոյի դիմաց։ Կատալոնական ակումբն իրավունք ունի հետ գնել տրանսֆերը 20 միլիոն եվրոյով։
✅ ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը պատրաստ է տեղափոխվել «Յուվենտուս»: 29-ամյա ֆուտբոլիստի և թուրինյան ակումբի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է լրագրող Սանտի Աունան։
Շարքի նախորդ նյութերը․
➡️ Հանսի Ֆլիկի նոր տրանսֆերային նպատակը, Լևանդովսկին կարո՞ղ է փոխել ակումբը․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Ռեալի նախկին ֆուտբոլիստը՝ ԱՊԼ-ո՞ւմ, ՄՅՈւ-ն մեծ շոփինգ է նախատեսում․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Բարսայի ֆուտբոլիստները կտեղափոխվե՞ն ԱՊԼ, ՄՅՈՒ-ն կփորձի խառնել Ռեալի ծրագրերը․ Տրանսֆերային անցուդարձ